Քաղաքական

07.05.2019 15:17


Անկախության հռչակագրի համահեղինակը չէր կարող հայտնվել ապօրինի կալանքի տակ․ Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Անկախության հռչակագրի համահեղինակը չէր կարող հայտնվել ապօրինի կալանքի տակ․ Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի ելույթը՝ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումին.

«Ես կարծում եմ կոնկրետ խնդիրներ կան, որոնք այս նախաձեռնության շրջանակներում կարողնանալու ենք լուծել։

Առաջինը կենացներից անցնենք կոնկրետ գործողությունների: Սա թերևս կարևորագույն գործն է, որը պետք է այս ֆորումի, նախաձեռնության շրջանակներում կատարենք, որովհետև դա ցավոք միշտ չէ, որ մեր մոտ լավ է ստացվում: Այսինքն կենացները շատ են դրանք լավ ասել գիտենք, բայց գործի հաճախ դրանք չեն հասնում: Ես կարծում եմ՝ նույնիսկ կարող ենք այս նախաձեռնության շրջանակներում մշակել գործությունների այնպիսի համակարգ, որը թույլ կտա ամենօրյա ռեժիմով զբաղվել մեր առաջ դրված խնդիրների լուծմամբ՝ Հայաստանի և Արցախի ինտեգրացիայի խնդիրներով:

Երկրորդ հարցը, որ մենք կարող ենք լուծել՝ Արցախյան ազատամարտի արժևորումն է, դրա արդյունքների արժևորումն է , և այն նպատակների վերաարժևորումն է, որոնք եղել են մեր ժողովրդի առաջ 1988 թվականից սկսված: Այդ արժևորման կարիքը այսօր ծայրահեղ զգացվում է: Պարոն Մարգարյանն ինչ-որ այսօր ասում էր, ես վախենամ, որ մի ամբողջ շերտ, այսօրվա քաղաքական դաշտը կհամարի ծայրահեղ ազգայնական դրսևորում: Դա եղել է մեր կյանքը՝ սկսած 88 թվականից, երբ ես ու իմ սերնդակիցները երեխաներ էինք և վերջացրած մինչև այս վերջին շրջանը: Դա եղել է մեր բնական ընկալումը տեղի ունեցած իրադարաձություններին, բայց պարզվեց, որ մենք թերացել ենք, որ մեզնից հետո եկողները լավ չեն հասկանում՝ իսկ ինչո՞ւ են մարդիկ զոհվել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, դա ընդհանարպես ի՞նչ գին ուներ, ի՞նչ էր դա մեզ համար նշանակում: Նրանք ցավում եմ դա չգիտեն, մենք թերացել ենք այստեղ ու շատ լուրջ թերություն է, որը պետք է մենք լրացնենք:

Ես միշտ պատիվ եմ համարել հրապարակայնորեն ներկայացնել Արցախի առաջին նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին և այսուհետ էլ քանի նա այդ հնարավորությունը չունի առնվազն պատիվ եմ համարում իրեն ներկայացնելու ցանկացած տեղ: Բայց անկեղծ ասած մի փոքր ամաչում եմ ես, որովհետև ես չեմ կարծում՝ ԼՂՀ ազգային ժողովում ինչ-որ մեկը պետք է կոչ անի ներկայացնի, որովհետև ինքը ապօրինի կալանավորված է: Ես անկեղծ ամոթի զգացումով եմ այսօր դա անում, ցավում եմ, կարծում եմ, որ այս իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի և նախագահ Քոչարյանն ազատ կարձակվի ապօրինի կալանքից և կդադարի նրա հանդեպ ակնհայտ քաղաքական հետապնդումը: Եվ սա ևս Արցախյան խնդրի արժևորման համատեքստում եմ ես դիտարկում, որովհետև չէր կարող ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի նախագահը, անկախության հռչակագրի համահեղինակը չէր կարող հայտնվել ապօրինի կալանքի տակ և սա չպետք է տեղի ունենար: Սա որոշակի գագաթնակետն է այս չարժևորման և այս դժնդական օրերում մենք ապրում ենք և չեմ կասածում, որ վերապրելու ենք:

Մի կարևոր խնդիր, որը մենք կարող ենք այս նախաձեռնության օգնությամբ լուծել, բազմաթիվ բանախոսներ դրա մասին ասում են՝ դիլետանտիզմի հաղթահարումն է Ղարաբաղյան կարգավորման գործում: Երեկ չէ առաջին օրը ժամը 1 անց կես քաղաքական գործիչ դարձաց մարդը իր պարտքն է համարում հրապարակայնորեն վերլուծել, թե ինչպես է պետք կարգավորել հակամարտությունը, թե պատերազմը ինչպես է պետք անել, ինչպես պետք է պատրաստվել, ինչպես պետք չէ: Մեր մեծարգո գործընկերները, որոնք դահլիճում են՝ քմիծիծաղով են վերաբերվում, բայց հիմա դա վաղուց ծիծաղելի չէ: Այնպիսի արտահայտություններ ենք լսում, որ արդեն ծիծաղելի չէ: Ես կարծում եմ այս դիլետանտիզմի չթույլատրման կամ հաղթահարման տեսնակյունից այս ֆորումը մեծ անելիք ունի: Ես պատրաստ եմ առաջարկել Արցախյան հարցի վերաբերյալ մի շտեմարան, բառարան ստեղծել, մի ուղեցույց կազմել հրամցնել մարդկանց, ասել՝ եղբա՛յր էսպես ենք խոսում, սրա մասին ենք խոսում, որովհետև սա մեր ազգային շահի տեսնակյունն է, ուրիշ տեսանկյուն չկա և լինել չի կարող:

Այս նախադասությունը Երևանում պետք է գրենք ու փակցնենք պաստառների պես՝ «Առանց Արցախի Հայաստան չկա»: Եթե ինչ-որ մեկը սա նացիոնալիզմ է համարում, ուրեմն մենք շատ լուրջ ենք թերացել, սա հստակ պետք է ըմբռնենք և ամեն օր աչքի առջև ունենանք:

Դիմում եմ Դաշնակցության գործընկերներիս, առաջարկում եմ որպեսզի Հայ դատի գրասենյակները պաշտոնապես վերանվանվեն Հայ դատի և Արցախի միջազգային ճանաչման գրասենակ: Դրանք կարող են նպաստ բերել այդ գործին, բոլորս լծվենք դրան, այդ գրասնեյակները աշխատեցնելուն»։

Այս խորագրի վերջին նյութերը