Վատ հեղափոխականին հիմա էլ բանկային գաղտնիքն է խանգարում
Մինչ քաղաքականապես ակտիվ հասարակությունը մեղվի փեթակի պես բզզալով քննարկում է հարահոսի ռեժիմով իրար հաջորդող սկանդալային պատմությունները`Մեդվեդեւի հետ կապված միջադեպը, ժողվարչապետի հրապարակային շատակերության վնասները, «50-50» սկզբունքով` քեռիների նվիրատվություններից եւ կանանց օժիտներով հարստացող, ընկերների ավտոներով երթեւեկող չինովնիկների արկածները եւ այլն), նիկոլենք ձեռի հետ շրջանառության մեջ են դնում դավաճան մտքեր, «գաղափարներ», որոնք համարժեք հակազդեցության չարժանանալու դեպքում կարող են լուրջ գլխացավանք դառնալ մեզ համար։
«Փորձնական շարիկներից» մեկը՝ որպես հասարակական կարծիքը զոնդաժ անելու միջոց, գլորեց անձամբ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ` ասելով. դո՛ւք որոշեք`ուզո՞ւմ եք լուծել Ղարաբաղի հարցը, թե՞ չեք ուզում։ Եթե ուզում եք` ձեւակերպեք խնդրի լուծման բանաձեւը, տվե՛ք ձեռքս, գնամ`կռիվ տամ դրա համար, բայց, լա՛վ իմացեք` ես ընդամենը կատարող եմ, ոչ մի բանի համար պատասխանատվություն չեմ կրում։
Երեկ էլ թավշյահեղափոխական իշխանության հենասյուներից մեկը դարձած գլխավոր դատախազը`«նախկին կոռուպցիոն համակարգի մնացորդ» Արթուր Դավթյանը փորձեց իրավական փաթեթավորում տալ վարչապետ Փաշինյանի ավելի վաղ գլորած թեզին, թե ներդրումներ ներգրավելու եւ տնտեսությունը հեղափոխելու ամենակարճ ճանապարհը կուլակաթափություն անելն է։ Ասաց`ուզում ենք վերացնել կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվող պաշտոնյաներին հետախուզում հայտարարելու եւ առանց դատարանի որոշման նրանց ունեցվածքը («ապօրինի ձեռք բերված գույքը») բռնագանձելու իրավական խոչընդոտները։
Ընդ որում, դա արեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ`երեւի խնդրելով ամերիկացիների թույլտվությունը սեփականության ինստիտուտի դեմ «նախատեսված» կոպիտ ոտնձգության համար։
Բայց սա դեռ ամենը չէ։ Փաշինյանենք ավելի առաջ են գնացել երկիրը քանդելու «հեռահար պլաններում». պատրաստվում են վերանայել բանկային գաղտնիքի հետ կապված իրավակարգավորումները` «պահպանելով միջազգային նորմերը»։ Գլխավոր դատախազը դա հիմնավորում է «հանրային շահը եւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքը հավասարակշռելու» անհրաժեշտությամբ։ Հանրային շահը դրանից կշահի՞, թե՞ արմատապես կտուժի Հայաստանից, ինչպես ժանտախտից փախչող ներդրումների «ձեւով»` կարեւոր չէ։
Կարեւորը` որ կա քաղաքական որոշում, կա՛ խելագարության կանխավարկածից բխող այդ որոշումը կյանքի կոչելու «քաղաքական կամք»։ Մնում է «լազեյկաներ»`սողանցքներ գտնել միջազգային կոնվենցիաներում, որոնք թույլ կտան իրականացնել կուլակաթափություն անելու եւ սեփականությունը վերաբաշխելու «մեծ երազանքը»` շրջանցելով սեփականության անձեռնմխելիության եւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։
Խորհրդարանում բացարձակ հլու-հնազանդ մեծամասնություն ունենալով` իմքայլականները շատ հանգիստ կարող են ուզածի պես եւ ուզածի չափ վերաձեւել գոյություն ունեցող իրավական դաշտը։ Բայց արժե՞։
Եթե շաբաթը ուրբաթից շուտ չգա` Նիկոլը գահընկեց չարվի ավելի վաղ, քան կհասցնի «թրփոշանալ» անաշխատ եկամուտների հաշվին ու «թրփոշացնել» իր (եւ թիմակիցների) բանկային հաշիվները, վաղը այս ամենը կարող է բումերանգի պես իր դեմ շուռ գալ։ Ճիշտ այնպես, ինչպես մնացած ձախավեր ծրագրերը, որ փորձում է «սղղացնել» անդրանիկքոչարյանների եւ սասունխաչատրյանների, նիկոլայբաղդասարյանների, զառաբաթոյանների, լարաահարոնյանների եւ իր մյուս «վկաների» միջոցով։

Լիլիթ Պողոսյան