Քաղաքական

08.05.2019 10:02


ԱԺ-ն ընդունեց Կառավարության կառուցվածքի փոփոխությունների օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց Կառավարության կառուցվածքի փոփոխությունների օրինագիծը

ԱԺ-ն այսօր ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը՝ 79 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին, «Իմ քայլը»՝ կողմ։

Նոր կառավարությունը կունենա հետևյալ տեսքը.

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը