Լրահոս

08.05.2019 10:35


Խոր վիրապում Գերմանիայի քաղաքացու հանկարծամահ լինելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Խոր վիրապում Գերմանիայի քաղաքացու հանկարծամահ լինելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Խոր վիրապի վանական համալիրում գերմանացի զբոսաշրջիկի՝ օրերս հանկարծամահ լինելու դեպքի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ոստիկանության լրատվական բաժնից. «Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-փոխանցեցին Ոստիկանությունից։

Նշենք, որ դեպքի մասին տեղեկությունը ոստիկանությունը փոխանցել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Վեդու բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Գերմանիայի քաղաքացու դիակ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել էին, որ մահացածը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 70-ամյա Գյունտեր Կառլ-Հայնց Շմիդտն էր:

Այս խորագրի վերջին նյութերը