Լրահոս

08.05.2019 11:25


38-ամյա կինը Լոռիում ծեծել է իր ծանոթ տղամարդու մորն ու կնոջը

38-ամյա կինը Լոռիում ծեծել է իր ծանոթ տղամարդու մորն ու կնոջը

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Լոռու մարզի 38-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել իր ծանոթ տղամարդու ավտոմեքենան վնասելու, մորն ու կնոջը ծեծելու համար։

Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, Վանաձորում։ Կինը գնացել է իր ծանոթի բնակության վայր եւ քարով բազմաթիվ հարվածներ հասցրել բակում կայանված նրա ավտոմեքենային։ Բացի այդ՝ նախաքննության վարկածով նա վիճաբանել է նաեւ տղամարդու մոր եւ կնոջ հետ, ծեծել նրանց։

38-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ երկու դրվագով եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Այս խորագրի վերջին նյութերը