Կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը կարգելվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
ՀՀ ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց կուրսային, դիպլոմային և նմանատիպ այլ աշխատանքների վաճառքի գովազդն արգելելու մասին օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 8-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծի փաթեթն ընդունվեց միաձայն:
Մայիսի 7-ին նախագծի քննարկմանը պատգամավորը հայտնել էր, որ առաջին ընթերցմամբ քննարկումից հետո արդեն նմանատիպ շատ վահանակներ հանվել են, առաջարկությունն արժանացել է նաև ուսանողների հավանությանը: