Լրահոս

08.05.2019 12:25


«Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն» անվանափոխվեց «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի»

«Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն» անվանափոխվեց «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի»

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանի առաջարկով ավագանին «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ն անվանափոխվեց «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»:

Նախագծի հեղինակ Անի խաչատրյանի խոսքով՝ Իրինա Ռոդնինան, ում անունով անվանակոչվել է Երևանի գեղասահքի մարզադպրոցը, և ով Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալն է, փետրվարի 26-ին մասնակցել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած երթին, որը կրել է վառ արտահայտված հակահայկական բնույթ և ուղղված է եղել տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանը։

«Իրինա Ռոդնինան, մասնակցելով այդ միջոցառմանը, իր հարցազրույցում միակողմանի դիրքորոշում է հայտնել 1992թ. Խոջալու գյուղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, դրանով իսկ փաստելով, որ իր մասնակցությունն այդ երթին տեղի է ունեցել ոչ հանգամանքների բերումով։ Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է անվանափոխել գեղասահքի մարզադպրոցը՝ արտահայտելով Երևանի ավագանու և ներկայացված քաղաքական ուժերի անհամաձայնությունը Ռոդնինայի հնչեցրած դիրքորոշումներին»,- ասաց Անի Խաչատրյանը:

Թե´ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամները, թե´ ընդդիմադիր մյուս երկու խմբակցություններն իրենց ելույթներում կողմ էին արտահայտվում մարզադպրոցի անվանափոխությանը:

Երևանի ավագանին անվանափոխության որոշումն ընդունեց 52 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը