ՄԱԿ. «Կիպրոսի վերաբերյալ բանակացություններում առաջընթաց է արձանագրվել»
ՄԱԿ-ի միջնորդությամբ ընթացող Կիպրոսի երկարատև բանակցություններում առաջընթաց է գրանցվել, որն ընդգծվել է Կիպրոսի հունական և թուրքական համայնքերի երեքշաբթի օրվա համատեղ հայտարարությունում։ Նյու Յորքի շտաբ-բնակարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին հաղորդել է, որ Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրսիտոֆիասն ու Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Մեհմետա Ալի Թալաթան, Կիպրոսի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Դաուների միջնորդությամբ, հավանության են արժանացրել համատեղ հայտարարությունը, որտեղ ընդգծված է, որ առաջընթաց է գրանցվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պետական կառավարումն ու լիազորությունների բաշխումը, Եվրամիության հետ հարաբերությունները, տնտեսությունը։
-Գլխավոր քարտուղարը շնորհավորում է կիպրացի հույների և կիպրացի թուրքերի ղեկավարներ Դիմիտրիս Խրսիտոֆիասին և Մեհմետա Ալի Թալաթային իրենց համատեղ հայտարարության կապակցությամբ, որն ընդունվել է 2010թ. մարտի 30-ին։ Հայտարարությունը, ինչպես երբեք, արտացոլում է կարգավորման հաստատակամությունը և ընդգծում, որ կարևոր առաջընթաց է գրանցվել ղեկավարման ու իշխանության բաժանման, Եվրոպական Միությանը և էկոնոմիկային վերաբերող հարցերում,-հայտարարել է Մարտին Նեսիրկին։