Քաղաքական

08.05.2019 14:05


«Ովքե՞ր են օտարերկրյա գործակալ քաղաքական գործիչները». Փաշինյանի պարզաբանումը

«Ովքե՞ր են օտարերկրյա գործակալ քաղաքական գործիչները». Փաշինյանի պարզաբանումը

Այն խնդիրները, որոնք կապված են մեր երկրի անվտանգության հետ, ԱԱԾ-ն դրանք պահում է իր հսկողության ներքո: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Երբ որոշ գործեր այնքան կհասունանան, որ այլ փուլ կմտնեն, դրա վերաբերյալ հանրությունը տեղեկատվություն կստանա»:

Լրագրողի հիեցմանը, որ Իրանում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետն ասել էր՝ «պետք է թույլ չտանք, որ ՀՀ-ում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկյա գործակալներ են, քան ՀՀ քաղաքացիներ», Փաշինյանն արձագանքեց.

«Ես դեռեւս 2015-ին տեղի ունեցած հանրահավաքում ասել եմ, որ Հայաստանից, որպես կատեգորիա, պետք է արմատախիլ արվեն արեւմտամետությունը, ռուսամետությունը, ամերիկամետությունը: Նաեւ պետք է արմատախիլ արվեն հակառուսությունը, հակաարեւմտամետությունը, հակաեվրոպականությունը: մենք պետք է լինենք հայկականության դիրքերում:

Իմիջիայլոց, գործակալներ ասելով պետք է հասկանալ, որ կան նաեւ ազդեցության գործակալներ: Մեծ գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական դաշտում եղել են, կան ու կլինեն մարդիկ, որոնց գործունեությունը կարելի է որակել նաեւ որպես ազդեցության գործակալ: Այդպիսին եմ համարում նաեւ բոլոր այն մարդկանց, որոնք ՀՀ-ում որեւէ հարց լուծելու համար մտքներով անցնում է կամ նույնիսկ գործողություններ են ձեռնարկում օտարերկրյա աջակցություն ստանալու համար: Դրա դրսեւորումները շատ հրապարակային են, այնպես որ ահասարսուռ բան չեմ ասել: Այն, ինչ ես տեսնում եմ, դուք էլ կարող եք տեսնել»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը