Քաղաքական

08.05.2019 15:00


«Անցումային արդարադատությունը թեյ եփել չէ». Ն. Փաշինյան (տեսանյութ)

«Անցումային արդարադատությունը թեյ եփել չէ». Ն. Փաշինյան (տեսանյութ)

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային պատկերասրահում հրավիրել է մամուլիս ասուլիս՝ ի նշան իր կառավարման մեկ տարվա: Armdaily.am-ի այն հարցին, թե արդեն 1 տարի է՝ շրջանառվում է անցումային արդարադատության մասին խոսակցությունները, սակայն դրանց գործիքներից դեռևս մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն փոխհատուցում տալն է առարկայական տեսք ստացել, ինչպիսի՞ ծրագրեր և գործողություններ կարելի է սպասել և լյուստրացիայի առումով քաղաքական որոշում կա, թե՝ ոչ, վարչապետն ասաց.

«Լյուստրացիա ասելով, եթե նկատի ունեք խորհրդային անվտանգության կոմիտեի հետ համագործակցության համար ցուցակը, ապա ես ձեզ ասում եմ, որ ԱԱԾ-ի փաստաթղթերի արխիվի մեծ մասը ոչնչացված է, իսկ դուք լյուստրացիա եք ասում: Եթե նկատի ունեք ԱԱԾ-ի գործակալական ցանցը, բայց ինչո՞ւ դա պետք է բացահայտվի: Ի՞նչ նկատի ունեք լյուստրացիա ասելով: Դա եղել է Արևելյան Եվրոպայի երկրներում, երբ իրենք սկզբունք են դրել, որ, օրինակ, Շտազիի հետ համագործակցած մարդիկ չեն կարող զբաղեցնել պետական պաշտոններ: ՀՀ-ում կա՞ ինֆորմացիա, թե ովքեր են եղել խորհրդային պետական անվտանգության կոմիտեի անդամ, ես խիստ կասկածում եմ»:

Փաշինյանը հարցրեց, թե ԱԱԾ-ի գործակալների ցանկն ինչո՞ւ պետք է հրապարակվի. «Քաղաքական գործակալների ցանկն, ըստ ամենայնի, ոչնչացրել են կառավարության նեկայացուցիչները՝ հեռանալուց առաջ»:

Իսկ անցումային արդարադատության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անցումային արդարադատությունը թեյ պատրաստել չէ.

«Դա թեյ եփել չէ, որ ջուրն արագ եռացնենք, թեյը լցնենք մեջը ու ասենք՝ հեսա, ժողովո՛ւրդ, անցումային արդարադատությունը: Դա պետության կյանքի հիմնարար սկզբունքները փոխող երևույթ է: Եվ, որպեսզի մենք լինենք մաքսիմալ ներգրավողական, ես խնդրել եմ, որ այդ գործառույթը փոխանցենք ԱԺ-ին, որ այնպես չլինի, թե Կառավարությունն ու սուպերվարչապետն ասում են՝ էսպես պետք է լինի անցումային արդարադատությունը, և վերջ»:

Վարչապետը նշեց, որ այդ թեմայով մայիսին Խորհրդարանում լսումներ են լինելու. «Եվ այդ լսումների արդյունքում հաջորդ քայլը կարվի: Մեկ տարի է անցել, աշխարհում լավագույն օրենսդրական փորձը ցույց է տալիս, որ օրենքների թեկուզ չնչին փոփոխումը պետք է լինի մեկ կամ տարի ու կես ժամկետում, դա խոր ուսումնասիրություն է: Ես չեմ ուզում՝ Հայաստանում փախեփախի մթնոլորտ լինի և չի էլ լինելու, քանի որ Հայաստանը պետք է ապրի իր բնականոն կյանքով»:

Աղբյուրը՝ armdaily.am

Այս խորագրի վերջին նյութերը