Լրահոս

31.03.2010 11:18


Որոնողական աշխատանքներ լեռան վրա

Մարտի 29-ին, ժամը 22.00-ին Վայոց ձորի մարզային ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն' Ջերմուկ քաղաքին հարակից լեռան դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է տղա­մարդու դիակ, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մարտի 30-ին, ժամը 06.00-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Լեռան հիշյալ հատվածից փրկարարների ուժերով իջեցվել է Գեղարքունիքի մարզի Գեղնովիտ գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Վահան Զաքարյանի դին եւ հանձնվել իրավապահ մարմիններին:

Փրկարարների կողմից որոնողական աշխատանքներ են տարվել նաեւ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ ծնվ. 1974 թ. Խաչիկ Հակոբյանի դին գտնելու ուղղությամբ:

Մարտի 31-ի առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Այս խորագրի վերջին նյութերը