Քաղաքական

08.05.2019 20:22


Սանասարյանի պաշտպանների հայտարարությունները կարող են մեկնաբանվել որպես հաղորդում հանցագործության մասին. Վանեցյան

Սանասարյանի պաշտպանների հայտարարությունները կարող են մեկնաբանվել որպես հաղորդում հանցագործության մասին. Վանեցյան

Ես որևէ ազդեցություն չունեմ նախաքննության վրա, առավել ևս դատարանի վրա: Եթե հայտարարություններով գնահատենք, ապա իմ հայտարարություններն իրենց արածի դիմաց ոչ մի բան են:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե Դավիթ Սանասարյանի պաշտպանները հայտարարում են, որ ԱԱԾ տնօրենի հայտարարությունների պատճառով չեն կարողանում իրենց պաշտպանությունն իրականացնել, այսպես պատասխանեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ Սանասարյանի պաշտպաններն իրենք անում են հայտարարություններ, որոնք կարող են մեկնաբանվել որպես հանցագործության մասին հաղորդում. «Այսինքն՝ հայտարարում են՝ գործը շինծու է, գործը կարված է: Եթե այդ մարդիկ այդքան վստահ են իրենց հայտարարությունների մեջ, ապա խորհուրդ եմ տալիս դիմել գլխավոր դատախազին կամ ՀՔԾ, որ ԱԱԾ-ի աշխատակիցների նկատմամբ հարուցվի քրեական գործ:

Ես խորհուրդ եմ տալիս և խնդրում եմ այդպիսի մարդկանց, որոնք նմանատիպ հայտարարություններ են անում, դիմել իրավապահ մարմիններին, որ մեր նկատմամբ հարուցվի քրեական գործ»:

Դիտարկմանը, թե իրենք նշում են, որ նմանատիպ հայտարարություններն արդեն ցույց են տալիս, որ գործը ձևական է, Վանեցյանը պատասխանեց. «Այսօր Հայաստանում ԱԱԾ տնօրենն այն մարդը չէ, որ կարող է ապօրինի ազդեցություն ունենալ այլ իրավապահ մարմինների վրա: Ես, մեր ծառայությունն անում ենք մեր գործը, և այն, ինչ անում ենք, անում ենք մեր երկրի անվտանգության համար, իմ գնահատմամբ՝ բավականին դրական արդյունքներ ունենք»:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը