Ապագայի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի անունով (ֆոտոշարք)
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի որոշմամբ Ապագայի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի անունով: Անվանակոչության առթիվ դպրոցում այսօր տեղի է ունեցել հիշատակի միջոցառում, որին հերոսի ընտանիքի անդամների, հարազատների, համագյուղացիների և մեծաթիվ հյուրերի հետ ներկա են գտնվել նաև մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը և Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` մարզպետն ասել է. «Այսօր մենք այստեղ ենք մեր հարգանքն ու խոնարհումն արտահայտելու Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի հիշատակին և վերահաստատելու, որ ոչ ոք և ոչինչ չի մոռացվում։ Եվ մենք, չմոռանալով մեր հերոսի սխրանքը, այսօր հավերժացնում ենք նրա հիշատակը՝ հայրենի գյուղի դպրոցն անվանակոչելով իր իսկ անունով։
Անկախ ժամանակագրությունից` մենք երբեք չենք մոռանա 2016 թվականի ապրիլյան պատերազմը, որը մեր ժողովրդին հերթական անգամ դաժան փորձության ենթարկեց: Ինչ խոսք, մեր ազգի նվիրյալների անկոտրում կամքի, քաջության և անձնազոհության շնորհիվ այդ փորձությունն էլ հաղթահարվեց պատվով:
Եվ այսօր պատիվ ունեմ ասելու, որ մեզ խաղաղություն պարգևած նվիրյալներից մեկն էլ կապիտան Հովսեփ Կիրակոսյանն էր, ով մարտի դաշտում անգամ ծանր վիրավորումից հետո պայքարեց թշնամու դեմ՝ ուժերի վերջին լարումով նռնակով պայթեցնելով թշնամու զինվորներին, իսկ իր զինվորներին հրամայելով. «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»:
Այս խոսքերով էլ նա ավետեց իր երկրային կյանքը։ Ընկավ հերոսի մահով, որպեսզի հայոց աշխարհում հավերժի խաղաղությունը, և ավարի ու ավերումի սովոր թշնամին այլևս ոտք չդնի Արցախ աշխարհում։
Ցավոք, հայ ժողովրդի հերոսական պատմության հերթական էջը գրվեց տասնյակ կյանքերի արյան գնով՝ դառնալով հայրենասիրութան բաց դաս ապրողներիս համար։ Իսկ այդ օրերին ապրած ցավը շաղախվեց քաջերի կատարած սխրանքի հետ և մեզ պարգևեց հպարտության, երկրի անվտանգության և առաջընթացի ապահովման գործում պատասխանատվության առավել մեծ զգացում:
Եվ թող մենք՝ ապրողներս, մեր ազնիվ աշխատանքով, Հայրենիքի հանդեպ մեր անմնացորդ նվիրումով կարողանանք արժանին մատուցել մեր հերոս նահատակներին։
Ի դեմս Հովսեփ Կիրակոսյանի՝ գլուխ եմ խոնարհում հայրենիքի պաշտպանության համար ընկած բոլոր քաջերի հիշատակի առջև և ասում՝ ձեր սխրանքն անմահ է, ձեր անունը՝ մեր սրտերում։ Հավերժ փառք ձեզ»:
Ավարտելով իր ողջույնի խոսքը` մարզպետը ներկաներին շնորհավորել է նաև մայիսյան հաղթանակների կապակցությամբ` մասնավորապես ընդգծելով. «Մեր ոգին անկոտրում է, իսկ մենք անհաղթ ենք միասին»:
Հիշատակի միջոցառման շրջանակում Ապագայի Հովսեփ Կիրակոսյանի անվան դպրոցի սաները ներկաներին ողջունել են օրվա խորհուրդը լրացնող ելույթներով` երգ ու պարով, ասմունքով:
Կրթօջախի համար հանդիսավոր օրը նշանավորվել է նաև Հովսեփ Կիրակոսյանի կիսանդրու բացմամբ, որի պատիվը վերապահվել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանին և Հովսեփ Կիրակոսյանի կնոջն ու զավակներին:
ՀՀ Արմավիրի մարզպետարանի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ի դեմս Հովսեփ Կիրակոսյանի՝ գլուխ եմ խոնարհում հայրենիքի պաշտպանության համար ընկած բոլոր քաջերի հիշատակի առջև և ասում՝ ձեր սխրանքն անմահ է, ձեր անունը՝ մեր սրտերում։
Հավերժ փառք ձեզ»: