Լրահոս

31.03.2010 12:08


Էրդողանը պաշտոնական այց կկատարի Ֆրանսիա

Էրդողանը պաշտոնական այց կկատարի Ֆրանսիա

Ապրիլի 6-7-ը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով կգտնվի Ֆրանսիայում։ Ինչպես տեղեկացնում է «Զամանը», նրան պաշտոնապես հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին։ Ֆրանսիայի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ Էրդողանը կքննարկի Եվրամիությանը Թուրքիայի անդամագրման վերաբերյալ հարցը, իրանական միջուկային խնդիրը, հայ-թուրքական գործընթացը և այլն։ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է, և չի բացառվում, որ ղարաբաղյան հակամարտության թեման կռադնա այս այցի կարևորագույն հարցերից մեկը։ Հիշեցնենք, որ Էրդողանն արդեն այս հարցը քննարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկու երկրների ղեկավարությունների հետ։

 

Այս խորագրի վերջին նյութերը