Մեկնաբանություն

10.05.2019 00:43


Ռեպորտաժ վեցերորդ հիվանդասենյակից

Ռեպորտաժ վեցերորդ հիվանդասենյակից

Ուշադրություն, սկսում ենք.

«Կարա՞ք բացատրեք, թե ինչու է սուպերվարչապետը լուսա­ցույցի կարմիր լույսի տակ կանգնում: Սուպերվարչապետն ինչո՞ւ է 5 ասուլիս տալիս: Ձեզ որեւէ մեկն ինստրուկտաժ արե՞լ է` ինչ հարց պետք է տաք: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, թե­կուզ այս շփման ընթացքում, վերջին 30 տարվա ընթացքում քանի՞ անգամ է տեղի ունեցել: Սուպերվարչապետական համակարգը միայն օրենքը եւ լծակները չեն: Սուպերվարչապետը նա է, ով ասում է` դու շաքարավազ կներկրե՛ս, դու չներկրե՛ս, բանանի գործը` քեզ, բենզինինը` քեզ, ես ըստեղ 50 տոկոս եմ փայ, ստեղ` էն մյուսը, ստեղ իմն ա լրիվ»։

«Հանցագործությունները պետք է բացահայտվեն օրենքով. «Ընդեղ, որտեղ ապացույցների` օրենքով նախատեսված ապացույցների բազա չի լինի, մենք հիմա Ազգային ժողովում քննարկում ենք, եւ պըտի մինչեւ տարվա վերջ` ես խնդրել եմ ԱԺ մեր գործընկերներին, որ մինչեւ տարվա վերջ անցումային արդարադատության հետ կապված կոնկրետ նախագիծ մենք ունենանք։ Որովհետեւ կարո՛ղ են, այո՛, լինել դեպքեր, որ մեր էսօրվա ընթացակարգերը թույլ չեն տալիս հասնել էդտեղ։ Բայց էդ հարցերը չեն կարող անպատասխան մնալ»։

«Ե՛ս կորոշեմ` Սերժ Սարգսյանի հետ հանդիպե՞մ, թե՞ չէ։ Սերժ Սարգսյանը չի կարող որոշել` ինձ հետ հանդիպի՞, թե՞ չէ, բայց ես կարող եմ որոշել` իրա հետ հանդիպե՞մ, թե՞ չէ։ Պա՞րզ ա էս ամեն ինչը։ Ոնց որ թե դեռ պարզ չի»...

«Հիմա ասում եմ` պետք է ժողովուրդը որոշի Ղարաբաղի հարցը, էլի մարդիկ կան` ո՞նց ժողովուրդը պետք ա որոշի։ Բա ո՞վ պետք ա որոշի, դո՞ւք պետք ա որոշեք, ասենք, մի քանի կոռուպցիոներով։ Մի քանի բանակ թալանածներով դուք պետք ա Ղարաբաղի հարցի ճակատագիրը որոշե՞ք։ Ձեր տները Իտալիաներում, Բադեն-Բադեններում, բաներում, տարբեր տեղերում պըտի տներ առնեք, բան առնեք, գնաք ընդեղ, մասնավոր ինքնաթիռ էլ մոտակայքում պահած ունենաք, ու դուք որոշե՞ք... Դուք ո՞վ եք, որ Ղարաբաղի հարց որոշեք ընդհանրապես։ Բա իհարկե` ժողովուրդը պըտի որոշի։ Ամե՛ն ինչ պետք ա ժողովուրդը որոշի, համակերպվեք։

Մարդիկ, որ երկիրը թալանել են, ծախել են, ծախելու պրոցեսի մեջ են եղել, գրում են` ըհը, գնաց բանակցությունների, ըհը`հաստատ ծախում ա։ Էդ ո՞վ ա դրա՛նց էդ իրավունքը տվել։ Ո՞վ են դրա՛նք ընդհանրապես։ Էդ սերմացու գողացող մկները, բանակ թալանածները, զինվորի հաշվին վզները հաստացրածները, փեսեքին ու բաներին, տղեքին ու բաներին միլիոնատեր դարձրածները, նրա՛նք էլ պըտի Ղարաբաղի հարց որոշե՞ն»։

«Ես չեմ կարծում, թե Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ընդհանրապես ունեն։ Եվ ընդհանրապես, չկա՛ որեւէ ուժ էսօր Երկիր մոլորակի վրա, որ կարողանա Հայաստանի գործերին միջամտել։ Որովհետեւ Հայաստանը ինքնիշխան պետություն ա եւ Հայաստանի Հանրապետությունում սեփական ժողովրդի վստահության քվեն ունեցող իշխանություն»։

«Քոչարյանն ո՞վ ա` էն, որ Մեղրին փոխանակելու ծրագի՞ր էր քննարկում, նրա մասի՞ն եք ասում»։

Էսքանից հետո բա չասե՞ս` էս ո՞ւր ենք ընկել...

Ծաղկաքաղն արեց Լիլիթ Պողոսյանը

Այս խորագրի վերջին նյութերը