Լրահոս

09.05.2019 19:55


Գյումրիի թիվ 15 դպրոցի հարևանությամբ հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու կախված դի

Գյումրիի թիվ 15 դպրոցի հարևանությամբ հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու կախված դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Եսայան փողոցի 34/1 հասցեում՝ Թիվ 15 դպրոցի հարևանությամբ, գազախողովակից դի կա կախված:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 34-ամյա Արմեն Խաչատրյանն էր: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել:

Այս խորագրի վերջին նյութերը