Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները իրավախախտման դեպքերից մեկն արձանագրել են «Կոկա-Կոլա Հելլ. Բոթլ. Քամփ. Արմ.» ՓԲԸ բեռի նախնական զննման ժամանակ. ընկերության ապրանքը տեղափոխող բեռնատար ավտոմեքենայի կշիռը Բագրատաշենի մաքսակետում կազմել է մոտ 38 հազար կգ, մինչդեռ «Ապավեն» մաքսային պահեստ տեղափոխելուց հետո, բեռի քաշը պակասել էր շուրջ մեկուկես տոննայով: Զննման արդյունքում պարզվել էր, որ բեռնախցիկի անթափանցելիությունն ապահովված չի եղել:
Մեկ այլ դեպք է արձանագրվել «Ձյունիկ սառնարան» մաքսային պահեստում, որտեղ նմանատիպ իրավախախտում է հայտնաբերվել «Ռուբվաչ» ՍՊԸ-ի' Ռուսաստանից ներկրած բեռի զննության ժամանակ: Պարզվել է, որ Բագրատաշենի մաքսակետում 28640կգ կշված բեռը մաքսային պահեստ մուտք է գործել դարձյալ մոտ 1,5 տոննա պակաս քաշով: Ընդ որում, արտաքին զննման արդյունքում պարզվել է, որ իրավախախտները, առանց վնասելու ավտոմեքենայի վրա առկա մաքսային ապահովման միջոցը, բացել են դուռը և ճանապարհին դատարկել բեռի մի մասը: Ավտոմեքենայի դռները բացելուց հետո մաքսավորները պարզել են նաև, որ բեռի դասավորվածությունը և քանակը չեն համապատասխանում սահմանին կազմված ռապիսկան նկար-փաստաթղթի հետ:
«Ձյունիկ սառնարան» մաքսային պահեստում մեկ այլ իրավախախտում է հայտնաբերվել «Մելդավ» ՍՊԸ-ի մոտ, որին պատկանող բեռը եթե մաքսակետում կազմել է մոտ 40 հազար կգ, ապա պահեստ հասցվելուց հետո այն ավելի քան 2 տոննա պակաս է կշռել, ընդ որում, ավտոմեքենայի կցորդի վրա Բագրատաշենի մաքսակետում դրված երեք մաքսային ապահովման միջոցները մինչև պահեստ հասնելը չէին վնասվել: «Ձյունիկ սառնարան»-ում ավտոմեքենայի արտաքին զննման արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենայի ետևի դռան ելուստը շարժական է եղել, և իրավախախտները կարողացել են առանց մաքսային ապահովումը վնասելու դռները բացել:
Մաքսային հսկողության խստացման արդյունքը
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է կատարելագործել և խստացնել մաքսային հսկողության մեխանիզմները' մաքսային ընթացակարգերի ազատականացմանը զուգահեռ: Դա է փաստում վերջին շրջանում մաքսային ծառայության աշխատակիցների արձանագրած իրավախախտման դեպքերի աճը:
Օրերս մաքսային կանոնների խախտման նոր դեպքեր են արձանագրել ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները: Իրավախախտները փորձել են առանց մաքսային ապահովման միջոցը' կապարակնիքը վնասելու, դատարկել բեռի մի մասը' մինչև այն մաքսային պահեստ հասցնելը:
Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները իրավախախտման դեպքերից մեկն արձանագրել են «Կոկա-Կոլա Հելլ. Բոթլ. Քամփ. Արմ.» ՓԲԸ բեռի նախնական զննման ժամանակ. ընկերության ապրանքը տեղափոխող բեռնատար ավտոմեքենայի կշիռը Բագրատաշենի մաքսակետում կազմել է մոտ 38 հազար կգ, մինչդեռ «Ապավեն» մաքսային պահեստ տեղափոխելուց հետո, բեռի քաշը պակասել էր շուրջ մեկուկես տոննայով: Զննման արդյունքում պարզվել էր, որ բեռնախցիկի անթափանցելիությունն ապահովված չի եղել:
Մեկ այլ դեպք է արձանագրվել «Ձյունիկ սառնարան» մաքսային պահեստում, որտեղ նմանատիպ իրավախախտում է հայտնաբերվել «Ռուբվաչ» ՍՊԸ-ի' Ռուսաստանից ներկրած բեռի զննության ժամանակ: Պարզվել է, որ Բագրատաշենի մաքսակետում 28640կգ կշված բեռը մաքսային պահեստ մուտք է գործել դարձյալ մոտ 1,5 տոննա պակաս քաշով: Ընդ որում, արտաքին զննման արդյունքում պարզվել է, որ իրավախախտները, առանց վնասելու ավտոմեքենայի վրա առկա մաքսային ապահովման միջոցը, բացել են դուռը և ճանապարհին դատարկել բեռի մի մասը: Ավտոմեքենայի դռները բացելուց հետո մաքսավորները պարզել են նաև, որ բեռի դասավորվածությունը և քանակը չեն համապատասխանում սահմանին կազմված ռապիսկան նկար-փաստաթղթի հետ:
«Ձյունիկ սառնարան» մաքսային պահեստում մեկ այլ իրավախախտում է հայտնաբերվել «Մելդավ» ՍՊԸ-ի մոտ, որին պատկանող բեռը եթե մաքսակետում կազմել է մոտ 40 հազար կգ, ապա պահեստ հասցվելուց հետո այն ավելի քան 2 տոննա պակաս է կշռել, ընդ որում, ավտոմեքենայի կցորդի վրա Բագրատաշենի մաքսակետում դրված երեք մաքսային ապահովման միջոցները մինչև պահեստ հասնելը չէին վնասվել: «Ձյունիկ սառնարան»-ում ավտոմեքենայի արտաքին զննման արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենայի ետևի դռան ելուստը շարժական է եղել, և իրավախախտները կարողացել են առանց մաքսային ապահովումը վնասելու դռները բացել:
ՊԵԿ լրատվական ծառայություն