Լրահոս

10.05.2019 10:30


«Շանգրի Լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենան հայտնվել է ձորում

«Շանգրի Լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենան հայտնվել է ձորում

Մայիսի 10-ին՝ ժամը 00:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է ձորում, վնասվել է գազատար խողովակը, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 13-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Ե.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատարին և հայտնվել ձորում (մոտ 70 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղևոր Շ.Խ.-ին (ծնված 1988 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «1-04» աշխատակիցների կողմից գազատարից արտահոսքի դադարեցնելը:

Այս խորագրի վերջին նյութերը