Լրահոս

10.05.2019 11:30


Արարատում քոլեջի 17-ամյա 2 ուսանող դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում քոլեջի 17-ամյա 2 ուսանող դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց

Արարատի մարզում մայիսի 9-ին վիճաբանություն-ծեծկռտուք եւ դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 22։30-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վ/3-րդի կողմնային մակերեսի կտրած վերք եւ ձախ ձեռքի 1-ին մատի դիմային ֆալանգի շրջանի կտրած վերք» ու «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած-ծակած վերք, որովայնի առաջնային պատի աջ եւ ձախ թուլակողերի կտրած-ծակած չթափանցող վերքեր» աշխորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել անչափահաս տղաներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի բնակիչներ, հասակակիցներ 17-ամյա Վ. Հ.-ն եւ Ժ. Հ-ն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22։20-ի սահմաններում, Բուրաստան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց եւ նույն գյուղի բնակիչ, 18-ամյա Գարիկ Շ.-ի միջեւ, որն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Վ. Հ.-ին եւ Ժ. Հ-ին։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Գարիկ Շ.-ին եւ բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները սովորում են Արարատի մարզի պետական քոլեջներից մեկում։ Փաստի առթիվ մարզային քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել։

Այս խորագրի վերջին նյութերը