Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը բարձրաձայնել է ուսանողական այգում կատարվող ապօրինի շինարարության, Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում կանաչ տարածքների հաշվին կառուցվելիք դելֆինարիայի հետ կապված հարցերը, որոնք, ըստ պատգամավորի, պատշաճ ուշադրության չեն արժանանում կառավարության կողմից։
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ ասել է, թե իրենք այդ հարցերում շատ հետևողական են և իրենց քայլերն ու որոշումները իրականացնում են՝ հետևելով օրենսդրությանը։
«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էլ անդրադարձել է Նորքի 2-րդ զանգվածում գտնվող Վիշապների այգում կատարվող ապօրինի շինարարությանն ու ծառահատմանը՝ հարցնելով, թե այդ ինչպես է ստացվում, որ հանրային տարածքներ համարվող պուրակներն ու այգիները հանկարծ օտարվում են, ու հայտնվում է ինչ-որ սեփականատեր և սկսում իր ցանկությամբ տնօրինել այդ կանաչ տարածքները, հատկապես՝ երբ այգու մուտքի մոտ փակցված է, որ տարածքը պահպանվում է ՀՀԿ-ի կողմից։
Արամ Հարությունյանը պատասխանել է, թե իրենք էլ են ահազանգ ստացել այս հարցի վերաբերյալ։
-Աշխատանքային խումբ է ստեղծվել ուսումնասիրություններ կատարելու համար։ Մենք թույլ չենք տա՝ անօրինական գործողություններ լինեն, և դա մենք կատարելու ենք մինչև վերջ,-նշել է նա։
Ինչպե՞ս են ՀՀ կանաչ տարածքները օտարվում

7or.am