Լրահոս

31.03.2010 13:52


Արտակ Շաքարյան. «Թուրքիային պետք է գործընթացը, և նա ամեն ինչ կանի, որպեսզի գործընթացը կենդանի պահի»

Արտակ Շաքարյան. «Թուրքիային պետք է գործընթացը, և նա ամեն ինչ կանի, որպեսզի գործընթացը կենդանի պահի»

-Եթե ապրիլի 12-13-ին ԱՄՆ-ում կայանալիք հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարի, որ դուրս է գալիս գործընթացից, դա նշանակում է, որ գործընթացը կասեցվում է,- պատասխանելով «7օր»-ի հարցին, թե իշխանությունները նշում են, որ ապրիլի 24-ը վերջնաժամկետն է, ի՞նչ է սպասվում ապրիլի 24-ից հետո, ասել է թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Ա. Շաքարյանը նաև նշել է, որ եթե մինչև ապրիլի 24-ը Թուրքիան որևէ քայլ չանի, և արձանագրություններն առաջ չընթանան՝ հաշվի առնելով 2011թ. Թուրքիայի ընտրությունները, 2012-13-ին Հայաստանում կայանալիք ընտրությունները, ապա այս 20 տարիների գաղտնի բանակցությունները, որոնք պսակվել են արձանագրություններով, ևս 5 տարով կհետաձգվեն։

-Հայկական կողմն էլ հստակ ասել է, որ եթե այս արձանագրությունները տապալվեն, ապա հայ-թուրքական հարաբերությունները կդառնան շատ ավելի վատ, քան էին նախքան ստորագրությունները։

Թուրքագետը կարծիք է հայտնել, թե գործընթացը պահելու համար Թուրքիան ամեն դեպքում կփորձի որևէ քայլ անել.

-Թուրքիային պետք է գործընթացը, և նա ամեն ինչ կանի, որպեսզի գործընթացը կենդանի պահի։

Ա. Շաքարյանի հավաստմամբ՝ Թուրքիային գործընթացի ո՛չ դրական, ո՛չ բացասական արդյունքը հարկավոր չէ, սակայն նա ամեն ինչ կանի, որպեսզի այն «կիսամեռ» պահի.

-Հնարավոր սցենարներից մեկն այն է, որ Գյուլը հայտարարություն կանի, թե ներքաղաքական խնդիրների պատճառով, ցավոք, չեն կարող վավերացման որևէ քայլ անել, ուստի խնդրում են 6 ամիս ժամկետ և այլն։ Դա էլ պաշտոնական Երևանին թույլ կտա երեսը պահել, այսինքն՝ արդարանալ իր հասարակության մոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը