Պարզվում է՝ Արարատ Միրզոյանը ևս հակառուս ակտիվիստ է եղել (լուսանկար)
Հետաքրքիր բան է համացանցը. ինչերի և ում ասես չես հանդիպի արխիվները քչփորելիս: Այսպես, պարզվում է, որ Ազգային ժողովի՝ ներկայիս անչափ ռուսասեր նախագահ Արարատ Միրզոյանը, ոչ վաղ անցյալում եղել է հակառուսական բողոքի ակցիայի մասնակիցներից:
Եվ այսպես. 2015 թվականի հունվարի 15-ին «Ազատություն» ռադիոկայանի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութերից մեկում պատահաբար հանդիպում ենք Արարատ Միրզոյանին:
Բոլորս ենք հիշում, թե ինչպես մի խումբ ակտիվիստներ նույն օրը բողոքի ակցիա իրականացրին Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով Հայաստանին փոխանցել Գյումրիի սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին և գործի վարույթը:
Այդ օրը ակտիվիստներն փորձեցին այրել նաև Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը: Ոստիկանների կողմից դրոշն այրելու փորձը ձախողելուց հետո, որոշները՝ ներկայումս պետական պաշտոն զբաղեցնող, նույնիսկ սրբեցին իրենց ոտքերը ռուսական դրոշով:
Եվ ի՞նչ: Պարզվում է, որ 2015-ին դեռևս ոչնչով հայտնի, ավելի կոնկրետ՝ բոլորին անհայտ Արարատ Միրզոյանն այդ ցուցարարների թվում էր: Բողոքում էր հենց դեսպանատան մոտ՝ Ռուսաստան պետության, կամ որ նույնն է՝ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ:
Ու հիմա, երբ Միրզոյանն արդեն պետպաշտոնյա է՝ չինովնիկ, այլևս մոռացել է, թե ինչպես էր համախոհների հետ բողոքում Ռուսաստանի գործող իշխանությունների դեմ:
Այժմ, երբ նա այլևս Հայաստանում՝ խորհրդարանական երկրում, խորհրդարանի ղեկավարն է, կարող է մի ամբողջ պատվիրակություն վերցնել ու երեք օրով գնալ Մոսկվա, հոխորտալ, թե Հայաստանի ու Ռուսաստանի միջև եղբայրություն է: Մեջբերենք նախկին ակտիվիստ, ներկա պաշտոնյայի խոսքը՝ արդեն Մոսկվայում.
«Իհարկե, գաղտնիք չի և՛ հայաստանյան, և՛ ռուսաստանյան մամուլում, էսպես ասած, սերմանվող անորոշությունը, և ես եկել եմ առաջինը ասելու, որ կարող եք հանգիստ լինել, և մեր երկրների միջև եղբայրությունը ինչպես կար, այդպես էլ շարունակվելու է և, այո, մենք նոր հորիզոններ ենք փնտրելու համագործակցութան»:
Իսկապե՞ս Միրզոյանը եղբայրաբար էր գնացել Ռուսաստանի դեսպանատան դիմաց՝ իր բողոքը հայտնելու․ իհարկե՝ ոչ:
Եղբայրաբա՞ր էին այրում Ռուսաստանի դրոշը նրա համախոհները․ հարկե՝ ոչ:
Եղբայրաբա՞ր էր գոռգռում Միրզոյանը ակցիայի ժամանակ․ կրկին ու կրկին՝ ոչ:
Ուրեմն գործ ունենք երբեմնի հակառուս տրամադրությամբ հասարակ ճամբարափոխի հետ: Ուրեմն հայ-ռուսական հարաբերությունները գոնե մոտ ապագայում, քանի դեռ արարատմիրզոյանները, դավիթսանասարյանները, արմենգրիգորյանները, դավիթգրիգորյանները բարձր պաշտոններ են զբաղեցնում, երբեք էլ եղբայրական չեն լինելու: Լա՞վ է դա, թե՞ ոչ, բայց չեն լինելու:
Ծանր բան է պաշտոնը. քաշում-քաշում, տանում-իջեցնում է սրա-նրա ոտքերի առաջ և կամ էլ... տակ, ու ստիպում է զգալ նախորդների քաշած լծի ծանրությունը:

Աղբյուրը՝ NEWSPRESS.am