Իէն Գիլանի բարեգործական համերգների հասույթը կազմել է 18 մլն 327 հազ. դրամ
Իէն Գիլանի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ բարեգործական համերգների հասույթը կազմել է 18 մլն 327 հազ. դրամ:
Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում Մեդիամաքսի եւ Do Something-ի կողմից կազմակերպված համերգները տեղի են ունեցել մարտի 26-ին եւ 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Մեդիամաքսը հավաքագրած ողջ գումարը կփոխանցի տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար նոր շենքի կառուցման հիմնադրամին:
Հասույթի այս ծավալը հնարավոր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորի հովանավորության, որը հոգացել էր համերգի կազմակերպման բոլոր ծախսերը, եւ bmi ավիաընկերության գործընկերության շնորհիվ:
Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում 2010 եւ 2011 թվականներին կիրականացվեն մի շարք նոր ակցիաներ' ուղղված Գյումրիի դպրոցի համար միջոցների հավաքագրմանը: