Լրահոս

31.03.2010 14:06


Սերբիայի խորհրդարանն ընդունել է 1995 թ. հազարավոր բոսնիացի մահմեդականների սպանության համար ներողություն հայցող բանաձևը

Սերբիայի խորհրդարանն ընդունել է 1995 թվականին Սրեբրենիցա բնակավայրում հազարավոր բոսնիացի մահմեդականների սպանության համար ներողություն հայցող բանաձևը: Բանաձևի նախագիծը շրջանառության մեջ են դրել իշխող կուսակցությունները, որով Սերբիան ցավակցություն է հայտնում ողբերգության զոհերի հարազատներին և ներողություն խնդրում Բոսնիայի սերբական զորքերի իրագործած սպանությունները կանխելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու համար:

Բանաձևը, սակայն, կոտորածները «ցեղասպանություն» չի բնորոշում:

Սերբիայի ռադիկալ կուսակցությունն էլ պատրաստել և խորհրդարանին է ներկայացրել Օսմանյան Թուրքիայում 1915-23 թթ. հայերի կոտորածը դատապարտող բանաձև, որտեղ հայերի հանդեպ ջարդերը որակվում է «Ցեղասպանություն»: Այն հավանաբար մոտ ապագայում կքննարկվի այդ երկրի խորհրդարանում:

«Այն, ինչ տեղի է ունեցել Սրեբրենիցայում, հնարավոր չէ համեմատել հայերի ջարդերի, կամ էլ Ռուանդայի՝ մեկ միլիոնից ավելի բնակչության կոտորածների հետ»,- հայտարարել է կուսակցության մամուլի խոսնակ Զորան Կրասիչը:

 

Այս խորագրի վերջին նյութերը