Գիտնականները բացահայտել են բնական պայմաններում սատկած թռչունների տեսակի կրկին առաջացումը
Կենդանաբանները պարզել են, որ չթռչող տեսակի թռչուններից կռունկանման Dryolimnas cuvieri-ն «հարություն են առել», հաղորդում է Интерфакс-ը՝ CNN-ի վրա հղումով։
Այդ թռչունների մասին հետազոտությունը հրապարակվել է «Լիննեեւսկի հանրության կենդանաբանական ամսագրում»։ Նոր տվյալների համաձայն՝ այդ թռչունների նախնիները եկել են կղզի, ժամանակի ընթացքում կորցրել են թչռելու կարողությունն ու չեն կարողացել փրկվել։
Մի քանի հազար տարի անց ջրի մակարդակն իջել է, եւ հնարավորություն է ստեղծվել կրկին գաղթել Ալդաբրա կղզի։
Dryolimnas cuvieri-ի նախնիներն ապրել են Մադագասկար կղզում, ինտենսիվորեն բազմացել են, ինչը ստիպել է ապրելու նոր վայրեր փնտրել։
Մավրիկի, Ռեյունյոն եւ Ալդաբրա կղզիներում ոչինչ չի սպառնացել նրանց կյանքին։ Գիտնականների վարկածով՝ գիշատիչներից փրկվելու անհրաժեշտության բացակայության պատճառով նրանք զրկվել են թռչելու կարողությունից։ Դա եզակի դեպք է, երբ միեւնույն տեսակը կարող է կրկին առաջանալ։
Եթե համաշխարհային օվկիանոսի մակարդակը կրկին բարձրանա, եւ Ալդաբրա կղզին ջրով ողողվի, Dryolimnas cuvieri -ներն այստեղ կրկին կսատկեն։

Աղբյուրը՝ news.am