Լրահոս

31.03.2010 15:10


«Ժառանգությունը» քաղաքական ուժերից արձագանք դեռ չի ստացել

«Ժառանգությունը» քաղաքական ուժերից արձագանք դեռ չի ստացել

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, անդրադառնալով ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին և կոալիցիոն կուսակցություններին՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին ուղղված «Ժառանգության» կոչին՝ կլոր սեղանի ձևաչափով երկխոսություն սկսելու վերաբերյալ, ասել է, թե քաղաքական ուժերից ոչ մի արձագանք չեն ստացել, և առաջին արձագանքները լսել են ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանից։

-Մինչ այդ, մամուլում որոշակի մեկնաբանություններ և գնահատականներ եղան, բայց՝ լրագրողների և մեկնաբանների կողմից,-նշել է նա։

Այն հարցն, թե ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը, անդրադառնալով կոչին, այն սկզբում որակել է անլուրջ, հետո էլ՝ ոչ ռեալ, ի՞նչ եք կարծում, ՀԱԿ-ն ամեն դեպքում դրակա՞ն կարձագանքի, Ստեփան Սաֆարյանը պատասխանել է, թե ինքը չի ուզում անհատական կարծիքներն ընդունել որպես ընդդիմադիր ուժերի կողմից պաշտոնական պատասխան։

-Ես չեմ հասկանում՝ ինչ ասել է ռեալ։ Առաջին հերթին ցանկությունն է կարևոր, և հավասարապես կարևոր է երկխոսության բուն գործընթացի տեղի ունենալը, երբ քաղաքական ուժերը վերջ ի վերջո նստեն մի սեղանի շուրջ և առանց նախապայմանների փորձեն օրակարգ ձևավորել։ Մեկ խնդրով կձևավորվի, թե երկու՝ կարևոր չէ։ Կարծում եմ՝ էականը պրոցեսի սկիզբն է, և շատ ավելի վտանգավոր է, երբ այսպիսի անհանդուրժողականության, միմյանց ոչնչացնելու ստրատեգիաների պայմաններում մենք նորից բախվենք եռանկյունու մեջ։ Եվ շատ սուր պայքարի ու քաղաքական իրավական նորմերը որևէ կերպ ի զորու չեն զսպել այդ բախումը, ինչպես դա եղավ 2008 թ. մարտի 1-ին,-նշել է նա։

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ պետք է ցանականալ, այլ ոչ թե կողքից նայել ու ասել՝ իրատեսակա՞ն է, թե՞ ոչ։

-Եթե իրատեսական չէ, ապա պարտավոր ենք ընդունել, որ մենք անկեղծ չենք մեր հայտարարություններում, հրապարակավ հայտնած ցանկություններում և նաև ցանկություն չունենք փոխել ստեղծված իրավիճակը,-նշել  է նա։

Այն հարցին, թե եթե կոչին արձագանքներ չլինեն, դա կնշանակի՞, որ քաղաքական ուժերը ցանկություն չունեն իրականում որևէ բան փոխելու, Ստեփան Սաֆարյանը պատասխանել է, թե իր կարծիքով՝ այո։

-Դա առայժմ իմ կարծիքն է։ Թե ինչպիսի եզրակացություն կանի «Ժառանգությունը», կամ ինչ գնահատական կտա, չեմ կարող ասել,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը