Լրահոս

31.03.2010 15:37


ՀՀ արտաքին քաղաքականությունը կառուցողակա՞ն է

ՀՀ արտաքին քաղաքականությունը կառուցողակա՞ն է

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ առաջ է քաշել 3 հավանական սցենար։

-Առաջին սցենարն այն է, որ իշխանության համար ցանկալի է, որ գործընթացը տապալի Թուրքիան, ընդդիմության համար միևնույն է՝ ով կտապալի, կարևորը տապալելն է: Թուրքիայի համար ևս ձեռնտուն տապալելն է, սակայն նա ուզում է, որ դրա պատասխանատվությունը Հայաստանը կրի,-նշել է նա:

Երկրորդ սցենարն, ըստ պատգամավորի, գործընթացի սառեցումն է: Սակայն նրա կարծիքով սա այնքան էլ ձեռնտու չէ Հայաստանին:

-Եվ երրորդ սցենարը՝ վավերացման, որը Հայաստանի և Թուրքիայի համար անցանկալի է,-ընդգծել է Ստեփան Սաֆարյանը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ իշխանությունները պետք է առաջնորդվեն «ամեն ինչ սեղանի վրա» գաղափարով, որը թույլ կտա Հայաստանին բավարարել ընդդիմության և իշխանության շահերը և կարող է բերել հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնելուն:

Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն էլ պնդել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցի շուրջ նախագահի հնչեցրած հայտարարություններն արդեն վառ ապացույց են, որ հայկական կողմն իրականացնում է «հստակ կառուցողական արտաքին քաղաքականություն»:

-Դրա մասին են վկայում խորհրդարաններում Ցեղասպանության հարցի քննարկումն ու ընդունումը: Դեյր Զորում շատ հստակ է խոսել Ցեղասպանության մասին. դա ուղղակի մեկ ապացույց է, որ մտավախությունները, որոնք փորձում են տարբեր ընդդիմադիրներ գտնել արձանագրություններում, չկան,-հավելել է նա։

Ըստ Կարեն Ավագյանի՝ ՀՀ նախագահի քաղաքականությունը շատ նպատակային է, և շուտով մենք կքաղենք դրա պտուղները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը