Լրահոս

13.05.2019 12:45


ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որդին՝ ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ (լուսանկարներ)

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որդին՝ ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ (լուսանկարներ)

Երեւանում ավարտված ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին խաղում Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականը նվազագույն հաշվով պարտվել է Բելառուսի թիմին եւ գրավել երկրորդ տեղը։

Գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ մրցաշարի հաղթող դարձավ Ղազախստանի հավաքականը, որին հայկական թիմն առաջին խաղում հաղթել էր նվազագույն հաշվով: Խմբի 3 թիմերն էլ մրցաշարն ավարտեցին 3-ական միավորով:

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի Մ-14 հավաքականի կիսապաշտպան Վարդան Թովմասյանը, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Ֆոտո՝ ՀՖՖ

Այս խորագրի վերջին նյութերը