Լրահոս

11.01.2011 16:32


Ռուսաստանը դատապարտում է Պաղեստինի գրավյալ տարածքները բնակեցնելու Իսրայելի գործելակերպը

 Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը  հանդես է եկել Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ։

Պաշտոնական Մոսկվան դատապարտել է Իսրայելի դիրքորոշումը.

-Վերջին օրերին իսրայելական կողմն Արևելյան Երուսաղեմում սկսել է գործնական ծրագիր իրականացնել, որով պետք է ոչնչացվի անցյալում պաղեստինցիներին պատկանող «Շեփարդ» հյուրանոցը, և նրա տեղում վերաբնակիչների համար բնակարաններ կառուցվեն,-ընդգծված է հաղորդագրությունում։

Այդ գործողությունները Մոսկվայում մտահոգությամբ են ընկալվում։ Պետք է նշել, որ տարածաշրջանում ներկա բարդ իրավիճակը պաղեստինա-իսրայելական հարաբերություններում ավելորդ լարվածություն է առաջացնում։

 -Մենք իսրայելական կողմին կոչ ենք անում հրաժարվել այս ծրագրից, զերծ մնալ գործողություններից, որոնք բացասաբար են ազդում խաղաղության գործընթացը վերակենդանացնելու միջազգային ջանքերի վրա,-ընդգծված է հայտարարությունում։

 

Այս խորագրի վերջին նյութերը