Լրահոս

31.03.2010 15:54


Սերժ Սարգսյանը կհանդիպի՞ Էրդողանին

Սերժ Սարգսյանը կհանդիպի՞ Էրդողանին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 12-13-ը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք «միջուկային գագաթաժողովին»։ Միացյալ Նահանգներում Թուրքիայի հետ կանչված դեսպան Նամիկ Թանն ԱՄՆ-ում կլինի Էրդողանի ժամանումից մեկ օր առաջ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիան հետ էր կանչել իր դեսպանին, իսկ Էրդողանը չեղյալ էր հայտարարել իր նախապես ծրագրավորած այցը ԱՄՆ։ Այնուհանդերձ, «Sky Türk»-ի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետն ապրիլի 12-13-ը կլինի Միացյալ Նահանգներում։

«Միջուկային գագաթաժողովին» մասնակցելու է նաև ՀՀ նախագահը։ ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանի և Էրդողանի հնարավոր հանդիպման մասին առայժմ ոչինչ չի ասվում։

Այս խորագրի վերջին նյութերը