Քաղաքական

13.05.2019 13:36


Մեղավոր է արդյոք Դավիթ Սանասարյանը՝ ցույց կտա քննությունը ու ժամանակը. Փաշինյան

Մեղավոր է արդյոք Դավիթ Սանասարյանը՝ ցույց կտա քննությունը ու ժամանակը. Փաշինյան

Մենք շատ աղմկահարույց կոռուպցիոն գործեր ունենք, որոնք կարող են դրա վկայությունը լինել, այդ գործերով դատաքնություններ են լինելու: ՌԲԿ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո՛, կա նման սկանդալ, սակայն դեռ վաղ է ասել, որ դա կոռուպցոին սկանդալ է»,-նկատել է վարչապետը:

Հարցին այն մասին, որ կոռուպցիոն գործերից մեկը կապված է Փաշինյանի կողմնակցի հետ (Դավիթ Սանասարյանի գործը՝ խմբ.), Փաշինյանն ասել է.

«Այն, որ պետական պաշտոնյաներից մեկը ներգրավված է կոռուպցիոն գործընթացում, կարելի է ասել, որ արդեն հավաստի է, բայց մեղավո՞ր է արդյոք Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ցույց կտա քննությունը ու ժամանակը»:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հանձնաժողովը վարույթ էր հարուցել եւ նշած եզրակացությամբ արձանագրել, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնի խախտում, այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը։

Դավիթ Սանասարյանն էլ հայտարարել էր, որ չի ընդունում հանձնաժողովի որոշումը եւ որ այն վիճարկելու է դատական կարգով։

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում քննվող քրեկան գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համաեւ եւ որպեզ խափանման միջոց ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը