Ս. Սաֆարյան. «Ռոբերտ Քոչարյանը ձախողել է վարչապետ դառնալու իր հնարավորությունները»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խոսելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների մասին՝ ասել է, թե իրավիճակն իսկապես աննախադեպ է, և Հայաստանը կանգնած է ներքին և արտաքին ստատուս քվոների փոփոխության շեմին։
Նա նշել է, որ ներքին քաղաքական առումով նկատելի են քաղաքական նոր բևեռի երևան գալու նկրտումները։
-Խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, սակայն ես նրա վերադարձը հավանական չեմ համարում, թեպետ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել,-նշել է նա։
Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ Ռոբերտ Քոչարյանը ձախողել է վարչապետ դառնալու իր հնարավորությունները։
-Նախ՝ նա ակնհայտորեն ձախողվել է արտաքին աջակցության ճանապարհով վարչապետնշանակվելու իր փորձերում։ Եվ դա արեց մոսկովյան, թեհրանյան, փարիզյան այցելությունների միջոցով: Երկրորդ հնարավորությունը՝ նա փորձեց օգտագործել կոալիցիայի ներսում սկիզբ առած այդ տեղաշարժերը։ Նա հասկանալիորեն կրկին փորձ արեց արդեն ներքին քաղաքական ուժերի միջոցով նշանակվել ՀՀ վարչապետ, բայց ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն բավական հստակ սահմանագծում իրականացրեց։ Ես դա դեմարկացիա կանվանեի։ Երրորդ տարբերակը հասարակական աջակցությամբ գալն է, ինչը ես գրեթե բացառում եմ. դա ոչ թե 1% հավանականություն չունի, այլ անգամ 0-ական հավանականություն ունի,-նշել է նա։
Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանն ասել է, թե Ռոբերտ Քոչարյանի մասին բոլոր այդ խոսակցությունների պատասխանները ՀՀԿ-ն տվել է, և ինքն ասելու որևէ բան չունի։
-Դեմարկացիան արված է,-ի պատասխան՝ արձագանքել է Ստեփան Սաֆարյանը։
Ս. Սաֆարյան. «Ռոբերտ Քոչարյանը ձախողել է վարչապետ դառնալու իր հնարավորությունները»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խոսելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների մասին՝ ասել է, թե իրավիճակն իսկապես աննախադեպ է, և Հայաստանը կանգնած է ներքին և արտաքին ստատուս քվոների փոփոխության շեմին։
Նա նշել է, որ ներքին քաղաքական առումով նկատելի են քաղաքական նոր բևեռի երևան գալու նկրտումները։
-Խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, սակայն ես նրա վերադարձը հավանական չեմ համարում, թեպետ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել,-նշել է նա։
Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ Ռոբերտ Քոչարյանը ձախողել է վարչապետ դառնալու իր հնարավորությունները։
-Նախ՝ նա ակնհայտորեն ձախողվել է արտաքին աջակցության ճանապարհով վարչապետ նշանակվելու իր փորձերում։ Եվ դա արեց մոսկովյան, թեհրանյան, փարիզյան այցելությունների միջոցով: Երկրորդ հնարավորությունը՝ նա փորձեց օգտագործել կոալիցիայի ներսում սկիզբ առած այդ տեղաշարժերը։ Նա հասկանալիորեն կրկին փորձ արեց արդեն ներքին քաղաքական ուժերի միջոցով նշանակվել ՀՀ վարչապետ, բայց ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն բավական հստակ սահմանագծում իրականացրեց։ Ես դա դեմարկացիա կանվանեի։ Երրորդ տարբերակը հասարակական աջակցությամբ գալն է, ինչը ես գրեթե բացառում եմ. դա ոչ թե 1% հավանականություն չունի, այլ անգամ 0-ական հավանականություն ունի,-նշել է նա։

7or.am