Քաղաքական

14.05.2019 12:20


Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը դատարանը կշարունակի քննել մայիսի 15-ին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը դատարանը կշարունակի քննել մայիսի 15-ին (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը:

Այսօր ևս Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում։

Հիշեցնենք, որ երեկ նրանք Քոչարյանին դահլիճում դիմավորել էին ծափողջույններով և «Ազատություն նախագահին» վանկարկումներով։

Նիստին մասնակցում էր նաև նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով դահլիճ էր մտել դատավորի համար նախատեսված դռնով։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել։ Դատարանն այսօր հրապարակեց որոշումը՝ մերժելով ինքնաբացարկի միջնորդությունը։

***

Դատական նիստը կշարունակվի մայիսի 15-ին, ժամը 13։30-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը