Լրահոս

31.03.2010 17:02


ՀՀՇ վարչության նախագահ. «Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու նախապայմանը եղել է ԼՂ–ն բանակցային պրոցեսից հանելու գործը»

ՀՀՇ վարչության նախագահ. «Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու նախապայմանը եղել է ԼՂ–ն բանակցային պրոցեսից հանելու գործը»

-Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու նախապայմանը եղել է Լեռնային Ղարաբաղը բանակցային պրոցեսից հանելու գործը,- այսօր լրագրողներին ասել է «Հայոց համազգային շարժման» վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը,- այդ նախապայմանը եղել է կոնկրետ... տվյալ պարագայում դա տեղի ունեցավ, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայում Ռոբերտ Քոչարյանի այցելության ժամանակ։ Կարծում եմ՝ դիվանագետները մի քիչ այսպես չէին ասի։ Թույլ տվեք ավելի ուղիղ ասել։ Երբ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն վերադարձավ Հայաստան, տեղի ունեցավ իշխանափոխություն, դրանից հետո ԼՂ-ն, փաստորեն, դուրս մնաց այս պրոցեսից, և ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի անձնագրի բացակայությունը, առաջադրման իրավունքի բացակայությունը և առաջադրվելու փաստը, դրա վերաբերյալ միջազգային հանրության ավելի տոլերանտ մոտեցումը հենց պայմանավորված էին նրանով, որ նա որոշակիորեն ծառայելու էր մի գործընթացի, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղը պետք է դուրս մնար բանակցային պրոցեսից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը