Լրահոս

31.03.2010 17:12


Խ. Քոքոբելյան. «Քաղաքականության մեջ վիրտուալ առաջարկություններ չարժե անել»

Խ. Քոքոբելյան. «Քաղաքականության մեջ վիրտուալ առաջարկություններ չարժե անել»

ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին ուղղված կլոր սեղանի ձևաչափով քաղաքական ոչ ֆորմալ կենտրոն ձևավորելու «Ժառանգության» կոչի մասին այսօր «Հայոց համազգային շարժման» վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը «7օր»-ին ասել է.

-Քաղաքականության մեջ վիրտուալ առաջարկություններ չարժե անել։ Ներողություն եմ խնդրում ձևակերպման համար։ Քաղաքական կուսակցությունները և քաղաքական ուժերը զբաղվում են քաղաքական պրոցեսներով, իսկ զուտ քաղաքագիտական ժողովներ հրավիրելով, կարծում եմ, գիտնականները պետք է ընդհանրապես զբաղվեն։ Իսկ պետք է համախմբվեն այն քաղաքական ուժերը, որոնք միասին քաղաքական խնդիր կարող են լուծել։ Մասնավորաբար  շատ դժվար է պատկերացնել, որ իրենց առաջարկած այդ ցանկի մեջ շատ կուսակցություններ միևնույն խնդրի շուրջ նույն մոտեցումներն ունենան։ 10-յակ կետեր կարող ենք հենց հիմա նշել՝ արտաքին քաղաքականության հետ կապված, ներքին քաղաքականության, որ 3 կուսակցություններ միասին նույն կերպ չեն մոտենում այդ խնդրին։ Այսինքն, ի սկզբանե պարզ է, որ դա լրիվ ընենց...հազար ներողություն, չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց դա զուտ եթե PR-ի համար է արվում, այլ ոչ թե գործնական նպատակ հետապնդելու առումով... միգուցե ապագայում դա հնարավոր լինի, բայց մոտ ժամանակներս անտեսանելի են նման զարգացումները, բացարձակապես անհնարին են։ Երեք խնձոր երկու արկղի մեջ հնարավոր չի այնպես տեղավորել, որ մեկում գոնե 2-ից ավելի չլինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը