Լրահոս

31.03.2010 17:21


Վարչապետն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը' ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ։
Ողջունելով պատվիրակությանը' վարչապետը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում այն առաքելությունը, որ դուք իրականացնում եք։ Նաեւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում բոլոր նախաձեռնություններին եւ բարի գործերին, որ իրականացնում եք ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ հայապահպանության ոլորտում, ե՛ւ մայր հայրենիքն ուժեղացնելու գործում։ Դա նկատելի է, եւ արդյունքները գնահատում է մեր ժողովուրդը, իսկ մենք պարտավոր ենք ամենայն աջակցություն բերել ձեզ»։
Պերճ Սեդրակյանը պատվիրակության անունից շնորհակություն է հայտնել վարչապետին եւ տեղեկացրել, որ իրենք Հայաստանում են Երեւանի պետական բժշկական համալսարանի նեյրոանոթային վիրաբուժության կենտրոնի հանդիսավոր բացմանը ներկա լինելու նպատակով։ Տարածաշրջանային նշանակություն ունեցող կենտրոնի ստեղծմանը աջակցություն է ցուցաբերել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը' հայտնի բարերար ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանը' նվիրաբերելով 1,7 մլն ԱՄՆ դոլար։ Նա նշել է, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի հետ հարաբերություններն ու համագործակցությունը շատ ավելի ջերմ են, եւ չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին' ՀԲԸՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին։

Այս խորագրի վերջին նյութերը