Աշխարհ

14.05.2019 16:30


Սոչիում սկսվել են Լավրովի և Պոմպեոյի բանակցությունները

Սոչիում սկսվել են Լավրովի և Պոմպեոյի բանակցությունները

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն սկսել են բանակցությունները Սոչիում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Սա երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ մեկ ամսվա ընթացքում երկրորդ հանդիպումն Է եւ Պոմպեոյի՝ որպես Պետդեպարտամենտի ղեկավարի առաջին այցը Ռուսաստան:

ՌԴ ԱԳ նախարարը լիաֆորմարտ բանակցություններ կանցկացնի պետքարտուղարի հետ:

Նաեւ Սոչիում Պոմպեոյին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այս խորագրի վերջին նյութերը