Լրահոս

14.05.2019 18:35


ՀՀ զինված ուժերում զինծառայող է զոհվել

ՀՀ զինված ուժերում զինծառայող է զոհվել

ՀՀ զինված ուժերում մայիսի 14-ին դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է զոհվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Խորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում դժբախտ պատահարի (նախնական) հետևանքով մահացել է զինծառայող կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը, ծնված 1999թ. Կապանի ԶԿ:

Ցավակցում ենք Արարատ Խեչումյանի հարազատներին»,-գրել է Հովհաննիսյանը:

ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնել են․

2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու՝ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը