Լրահոս

31.03.2010 17:54


Ադրբեջանի ԱԳՆ–ն ԵԱՀԿ Մինսկի խմբի հստակ պարզաբանումներին է սպասում

Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը չի տիրապետում Երևանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման արդյունքներին, դրա համար էլ Բաքվի դիրքորոշումը չի կարող ձևակերպվել։

Ինչպես հաղորդում է «Bakililar.AZ»-ը, հղում կատարելով «Новости-Азербайджан» գործակալությանը, Էլհան Պոլուխովը հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը հակամարտության կարգավորման հերթական փուլի վերաբերյալ չի հայտնի իր դիրքորոշումը, մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չգնան Բաքու և պաշտոնապես ԱԳՆ-ին չներկայացնեն, թե ինչ են իրենց ասել Երևանում։

 

Այս խորագրի վերջին նյութերը