Քաղաքական

14.05.2019 20:09


Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը կներկայանան դատարան. Հայկ Ալումյան (տեսանյութ)

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը կներկայանան դատարան. Հայկ Ալումյան (տեսանյութ)

«Մենք քչերից ենք, որ պնդում ենք՝ Մարտի 1-ին զոհվածների մահանալու համանգամանքները քննեն: Ոչ ոք իրավունք չունի ասել, որ Մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահյտված է, մինչև բոլոր մահերը բացահայտված չլինեն»,-դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Հարցին՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, որոնք երաշխավորություն են ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահի համար գալո՞ւ են դատարան, Ալումյանը դրական արձագանքեց. «Միայն թե չգիտենք՝ երբ»:

Պաշտպանը նշեց, որ խափանման միջոցի հարցի քննության ժամանակ կենտրոնական հարց է հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցը. «Այսինքն գոնե այդ նվազագույն շեմի կասկածներ առկա են, թե՝ ոչ, և ամբողջը այդ տեսանկյունից է քննարկում. կա արդյո՞ք հիմնավոր կասկած, որ կարող է պատահի պարոն Քոչարյանը արել է այդ արարաքները թե՝ ոչ, ցածր շեմ է հիմնավոր կասկածի շեմը, բայց եղած ապացույցներն անգամ այդ շեմը չեն հաղթահարում»,-ասաց Ալումյանը և հավելեց, որ վերջին անգամ առաջին ատյանի դատարանը և վերաքննիչ դատարանը այդ առումով գտան, որ նվազագույն շեմը չի հաղթահարվում կաշառքի վերաբերյալ դրվագով. «Մենք գտնում ենք, որ 300.1 հոդվածով ևս այդ նվազագույն շեմը հաղթահարող ապացույցներ չկան»,-ասաց նա:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը