Քաղաքական

14.05.2019 21:31


Գերմանիան շնորհավորում է Հայաստանին զրահապատ մարտական մեքենաների կրճատման համար

Գերմանիան շնորհավորում է Հայաստանին զրահապատ մարտական մեքենաների կրճատման համար

Գերմանիայի դեսպանությունը Գերմանիայի դաշնային կառավարության անունից շնորհավորում է Հայաստանին՝ 21 զրահապատ մարտական մեքենաների արդյունավետ կրճատման առիթով: Այս ջանքերի շնորհիվ Հայաստանն այլևս կպահպանի զրահապատ մարտական մեքենաների՝ Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրով Treaty on Conventional Forces in Europe (CFE Treaty) ամրագրված սահմանաքանակը: Այս պայմանագիրը Եվրոպայում և Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևորագույն հիմնասյուներից է:

Կրճատումը հնարավոր է դարձել ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության հիմնադրամի ծրագրով և Գերմանիայի՝ որպես գլխավոր իրականացնող երկրի մասնակցությամբ: Գերմանիան այս ծրագրին տրամադրել է ավելի քան 1մլն եվրո և պատրաստ է պայմանագրի անդամ այլ երկրների նույնպես աջակցել Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրի դրույթների լիարժեք իրականացման հարցում:

Գերմանիայի դեսպանությունն այժմ կհետևի հիմնադրամի ծրագրի մնացած քայլերի իրականացմանը, ինչը մասնավորապես ենթադրում է 140 զրահապատ մեքենաների ապառազմականացում, ապամոնտաժում և վնասազերծում, ինչպես նաև Պատերազմի պայթուցիկ մնացուկների և ականների ռիսկերի վերաբերյալ կրթական ստորաբաժանման (Explosive Remnants of War and Mine Risk Education (ERW/MRE) capability) հիմնում Հայաստանի մարդասիրական ականազերծման և փորձագիտության կենտրոնում:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն

Այս խորագրի վերջին նյութերը