Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում, որտեղ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ լսվում է հանրապետության երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխել-չփոխելու հարցը, նորմալ աշխատանքային մթնոլորտ էր, մինչդեռ դատարանամերձ տարածքում մոլեգնում էին մերօրյա փանջունիները, որոնք եկել էին` «հեղափոխության արժեքները» պաշտպանելու Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների հանդուգն ոտնձգություններից։
Արդեն երեկ պարզ էր, որ դատավորը դժվար թե բավարարի ինքնաբացարկի միջնորդությունը, եւ այդպես էլ եղավ։ Պարոն Գրիգորյանն ինքնաբացարկ չհայտնեց, եւ դատարանն անցավ բուն նյութին։
Ռոբերի Քոչարյանի փաստաբանները եւս մեկ անգամ ներկայացրին իրենց դիրքորշումը` որ Քոչարյանն այսքան ժամանակ չի փորձել որեւէ կերպ խոչընդոտել նախաքննությանը, չի թաքնվել («մազալու» կլիներ`թաքնվեր, ինչպես Նիկոլը` մարտի 1-ին «դուխով» ծլկեց իրավապահների տեսադաշտից, ու վերադարձավ միայն այն բանից հետո, երբ համաներմամբ ազատ արձակվելու երաշխիքներ ստացավ)։ Մի խոսքով`չի արել ազատության մեջ գտնվելու հետ անհամատեղելի «ոչ պատշաճ» ոչ մի գործողություն, որ իր շողքից վախեցած նախաքննական մարմնին հիմք կտար` կրծքով պաշտպանելու նախագահին անպայման փակելու հրամայական անհրաժեշտությունը։
Մեղադրողներն իրենց հերթին, մեկը մյուսին հերթ չտալով, փորձեցին հիմնավորել իրենց «սկզբունքային» կարծիքը`որ ուրիշ ձեւ չկա. Քոչարյանի «փախուսին դիմելու ռիսկերից» միայն խափանման միջոց կալանքը կփրկի։ Դատավորի հարցը`որպես կալանքը երկարաձգելու փաստարկ, նշել եք, որ Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ դատարանի դահլիճից ազատ արձակվելուց միառժամանակ հետո Ռոբերտ Քոչարյանը դիմել է քննչական մարմին եւ իրազեկել, որ ուզում է մեկնել արտասահման`հերթական (պլանային) բուժզննություն անցնելու, որքանո՞վ ողջամիտ է դա դիտակել որպես «փախուստի ռիսկերը» մեծացնող հանգամանք, ըստ էության, մնաց անպատասխան։
Դատավորին նաեւ հետաքրքրում էր. Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ գտնվելու ժամանակ կամ կալանքը երկու ամսով երկարաձգելու հերթական որոշումից հետո մեղադրող կողմը ձեռք բերե՞լ է որեւէ նոր ապացույց, որը կհաստատեր նրա կողմից քննությանը չարամտորեն խոչընդոտելու վարկածը։ Մեղադրող քառյակի արձագանքը չուշացավ. նման փաստ չի արձանագրվել, բայց դե, զգուշությունը լավ բան է՝ մեծ աշխարհ է, կպատահի։ Առավել եւս, երբ մեղադրյալը հասարակ մարդ չէ` կապեր ունի թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, ունի հեղինակություն, հնարավորություններ, եւ ուրեմն`ուզած-չուզած, պետք է մնա ճաղերի հետեւում, անկախ նրանից` դրա համար հիմքեր կա՞ն, թե՞ չկան։
Դատախազներից մեկը նույնիսկ «одолжение» արեց դատավորին` ասաց, թե մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումը, բայց դուք կարող եք կշռել թերուդեմերը եւ ինքնուրույն որոշումը կայացնել։ Նախագահողի պատասխանը`որքան կոռեկտ, նույնքան «կոշտ» էր՝ մի սովորեցրեք ինձ` ինչպես ապրել, ես ձեզանից լավ գիտեմ իմ իրավունքներն ու պարտականությունները, առանց ձեր հուշարարության էլ ինքնուրույն որոշում կկայացնեմ։
Սխալ մեղուների եւ սխալ դատախազների մասին
Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի մարտի 1-ին Քրեական օրենսգրքում գոյություն չունեցող 300.1 հոդվածով, որի հանցակազմն էապես տարբեր է այն ժամանակ գործող 300 հոդվածի դիսպոզիցիայից։ Ավելին` խստացնում է նախագահին հանիրավի վերագրված «հանցավոր գործողությունների» համար նախատեսված պատասխանատվությունը։ Եվ, ըստ այդմ` չի կարող կիրառվել իրենց պաշտպանյալի նկատմամբ։
Առավել եւս, երբ նախկինում 6 դատախազներ հրաժարվել են «7-ի գործով» մեղադրվող անձանց (այդ թվում` Փաշինյանին) այդ հոդվածով առաջադրված մեղադրանքից`այն հիմնավորմամբ, որ դա ծանրացնում է նրանց վիճակը։ Մեղադրողները պնդում են, թե դատախազները սխալ էին, ժամանակները փոխվել են, եւ իրենք ունեն իրենց «ուրույն» հեղափոխական դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։ Փաստաբանին սա հիշեցնում է Վինի-թուխի պատմությունը, որտեղ Վինին բողոքում էր «սխալ մեղուների» սխալ վարքագծից։
Ի շարս այլ փաստարկների, Ռուբեն Սահակյանն արձանագրեց, որ «սահմանադրական կարգը տապալելու» մեղադրանքը որեւէ կերպ չի տեղավորվում իրավական որոշակիության սկզբունքի մեջ. պարզ չէ` դրա տակ ի՞նչ հասկանալ, որո՞նք են սահմանադրական կարգի տապալման հատկանիշները։ Եվ որտե՞ղ է, ի վերջո, սահմանադրական այս կամ այն դրույթը խախտելու եւ սահմանադրական կարգը տապալելու ջրբաժանը։ Այս հարցը ամենեւին էլ հռետորական չէ. համաձայնեք, նույն հաջողությամբ կարելի է ասել` սահմանդրական կարգը տապալվել է, որովհետեւ, ըստ Սահմանադրության, ՀՀ քաղաքացին ունի աշխատանքի իրավունք, բայց որ չի կարողանում իրացնել այդ իրավունքը` աշխատանք չի գտնում։
Փաստաբանը նաեւ հարց բարձրացրեց. եթե արտակարգ դրություն հայտարարելով` նախագահը տապալել է սահմանադրական կարգը, գուցե դրա օգտին քվեարկած պատգամավորների՞ն էլ պատասխանատվության ենթարկենք նրա համար, որ «հանցագործի» ձեռքը չեն բռնել։ Կամ, եթե չգնար այդ քայլին` ինքնահոսի թողներ մայրաքաղաքի կենտրոնում ծավալվող դրամատիկ իրադարձությունները, եւ տասի փոխարեն հարյուրավոր զոհեր ունենայինք, այդ դեպքո՞ւմ ինչ էին ասելու եւ անելու` Քոչարյանին անգործության մե՞ջ էին մեղադրելու։
Իր նկատառումները ներկայացրեց նաեւ փաստաբան Հայկ Ալումյանը` վկայակոչելով «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» գործի վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը, ըստ որի` նախաքննության փուլում որպես վկա չներգրավված անձինք կարող են հրավիրվել դատարան եւ ցուցմունք տալ քննիչների տեսադաշտի սպրդած հանգամանքների վերաբերյալ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ դատավորի որոշման վրա։ Եվ միջնորդեց` հրավիրել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին եւ մյուս դատավորներին, որոնք մասնակել են փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ բողոքի քննությանը եւ համապատասխան որոշման կայացմանը։ Թո՛ղ վկայություն տան` նախագահականից իրենց ճնշե՞լ են, թե՞ ոչ։ Ինչո՞ւ է սա կարեւոր` որովհետեւ երկրորդ նախագահին մեղադրանք է ներկայացվել նաեւ ՍԴ-ին որոշումներ պարտադրելու դրվագով։
Այստեղ գործին «միջամտեց» Ռոբերտ Քոչարյանը` փաստեց, որ նախաքննությունն ի սկզբանե ուղղորդվել է այն տրամաբանությամբ, որ գործում ներառվել են բացառապես ի վնաս իրեն «աշխատող» ցուցմունքները, եւ բացարձակ անուշադրության են մատնվել այն վկայությունները, որոնք կարող էին կամ կարող են հօգուտ իրեն մեկնաբանվել։ Օրինակ`հիմք է ընդունվել «Վիկիլիքսի» հրապարակումը դատավոր Վալերի Պողոսյանի վրա իբր գոծադրված ճնշումների մասին, բայց անտեսվել է, որ վերջինս ցուցմունք է տվել եւ հերքել այդ «մեղադրանքը»։
Կարելի է անվերջ թվարկել նախաքննությամբ ձեռք բերված «ապացույցների» թերի, կիսատ եւ ընտրովի լինելը ցուցանող փաստարկները։ Դրանք այնքան համոզիչ են, այնքան հիմնավոր, որ ուղղակի տարընթեցման տեղ չեն թողնում։ Դատավորի ռեպլիկներից դատելով՝ կարելի է կարծել, որ մարդը համարժեք է վերաբերվում այդ փաստարկներին եւ կարող է արդար որոշում կայացնել։
Ցավոք, Քոչարյանի կալանքը երկարաձելու «վատ նախապատմությունը» (Հայկ Ալումյանի գնահատականն է) այլ բան է հուշում՝ որ նախագահողի «անձնական ընկալումները» եւ պրոֆեսիոնալ որակները որոշիչ չեն. խնդիրն այն է, թե դատավորը որքանով է պատրաստ «հերոս լինել». կարո՞ղ է վեր կանգնել հեղափոխական կոնյունկտուրայի «թելադրանքից» եւ քվեարկել «խղճի մտոք»։ Այդքա՛ն բան։
Դատարանում` ինչպես դատարանում

Լիլիթ Պողոսյան