Լրահոս

31.03.2010 18:03


Բանկը սխալմամբ մատուցողին միլիոնատեր է դարձրել

Բանկը սխալմամբ մատուցողին միլիոնատեր է դարձրել

Թունիսում բանկի սխալի հետևանքով մատուցողը դարձել է միլիոնատեր։ Սուսա քաղաքի ռեստորաններից մեկի մատուցող Նադիլ Բասըտը դիմել է բանկին իր հաշվեհամարին 120 դինար (90 դոլար) փոխանցելու խնդրանքով։ Բանկը, սակայն, նշված գումարի փոխարեն մատուցողի հաշվին միլիոններ է փոխանցել։  Հաջորդ առավոտյան Բասըտը իր հաշվեհամարի վրա հայտնաբերել է 120 մլն դինար (90 մլն դոլար)։ Մատուցողը հրաժարվել է ընդունել «նվերը» և անմիջապես հայտնել է տեղի ունեցած սխալի մասին։ Նա խոստովանել է, որ իր բոլոր բարեկամներն ու ընկերները հորդորել են նրան չհայտնել տեղի ունեցածի մասին, սակայն նա կարողացել է դիմակայել գայթակղությանը։

Այս խորագրի վերջին նյութերը