Աշխարհ

15.05.2019 10:30


Իրանը պաշտոնապես դադարեցրեց միջուկային գործարքով իր պարտավորությունների մի մասի կատարումը. ISNA

Իրանը պաշտոնապես դադարեցրեց միջուկային գործարքով իր պարտավորությունների մի մասի կատարումը. ISNA

Իրանը մայիսի 15-ից պաշտոնապես դադարեցնում Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում իր պարտավորությունների մի մասի կատարումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 15-ին հայտնել Է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Ատոմային Էներգետիկայի գործակալության ներկայացուցչին:

Աղբյուրի խոսքով՝ որոշումն ընդունվել Է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից:

«Մի քանի օրվա ընթացքում հասարակայնությանը կհաղորդվի ձեռնարկված քայլերի մասին, նաեւ մենք կհայտարարենք Արաքի եւ Նաթանզի օբյեկտներ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքի թույլտվության պլանների մասին»,- նրա խոսքը մեջբերել Է գործակալությունը:

Աղբյուրը նաեւ նշել Է, որ Թեհրանը, ինչպես որ նախազգուշացնում Էր ավելի վաղ, կարող Է վերսկսել ուրանի հարստացման աշխատանքները եւ դադարեցնել Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի արդիականացումը, եթե գործարքի մասնակիցները 60 օրվա ընթացքում չկատարեն համաձայնագրի պահանջները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը