Լրահոս

31.03.2010 18:22


Բելգիայում կարգելվի փարաջա կրելը

Բելգիայում կարգելվի փարաջա կրելը

Բելգիան կդառնա առաջին եվրոպական երկիրը, որտեղ ամբողջովին կարգելվի հասարակական վայրերում փարաջա կրելը։ Այսօր Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի ներքին հարցերով հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել համապատասխան օրենքի նախագծին։ Այն նախատեսում է «արգելել ցանկացած հագուստի կրում, որը ամբողջությամբ կամ մասամբ ծածկում է երեսը»։ Նախագծի քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ապրիլի 22-ին։

 

Այս խորագրի վերջին նյութերը