Լրահոս

15.05.2019 14:40


Արմավիրի մարզի որոշ ԱԳԼՃԿ-ների և Վանաձորի բազմաբնակարան շենքերից մեկի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Արմավիրի մարզի որոշ ԱԳԼՃԿ-ների և Վանաձորի բազմաբնակարան շենքերից մեկի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 16-ին՝ ժամը 08.00-ից մինչև մայիսի 17-ի՝ ժամը 17.00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի «Լի Գազ», «Ռիտարս», «Վասարմ և Ընկերներ» ՍՊԸ-ներին և «Աշոտ Միրզոյան» ԱՁ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ների, մայիսի 16-ին՝ ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 2 ՔՇՀ4 թաղամասի բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը