ՊՆ համարանիշներով КамАЗ-ը բախվել է գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային. քաղաքացին ընկել է
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com–ի փոխանցմամբ՝ ժամը 10։40-ի սահմաններում 59-ամյա Ռոբերտ Մհերյանը իր վարած КамАЗ 5410 մակնիշի ՊՆ 2025 Տ համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում բախվել է ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցուցանակը տեղադրողը, ով եղել է կռունկի համար նախատեսված հատուկ արկղում, վայր է ընկել մոտ 3 մետր բարձրությունից։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
КамАЗ-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ժամանել է շտապօգնության բժիշկների խումբը։
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը։