Քաղաքական

15.05.2019 15:12


«Ես պատրաստ եմ հանդիպել Սարգիս Քլոյանի հետ». Լևոն Քոչարյան (տեսանյութ)

«Ես պատրաստ եմ հանդիպել Սարգիս Քլոյանի հետ». Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Ես պատրաստ եմ հանդիպել, միանշանակ, բայց եկեք շոու չսարքենք այս ամեն ինչից. դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, պատասխանելով այն հարցին, թե երեկ «Մարտի 1-ի» 10 զոհերից Գոռ Քլոյանի հայրը ասում էր, որ ցանկանում է հանդիպել նրա հետ, արդյոք պարտրա՞ստ է հանդիպել:

Լևոն Քոչարյանը, նշեց, որ ուրիշի վշտի վրա 10 տարի ինչ-որ մարդիկ կոնկրետ քաղաքական դիվիդենտներ են քաղել և հիմա էլ շարունակում են անել:

«Ես շատ ցավում եմ, բայց զոհերի ընտանիքներից բացի, աստիճանաբար, երբ նայում եք, հաջորդը մենք ենք այս ամենից ավելի շատ տուժել: Բոլորդ գիտեք՝ 10 տարի ինչ է արվել և փորձում են կապել մեզ հետ»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞վ է շահարկել, Լևոն Քոչարյանը նշեց՝ առաջին հերթին «Հայկական ժամանակ» թերթի խմբագիրը: Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ինչո՞վ է շահարկել, ասաց. «Մեղադրանք չեմ հնչեցնում, ինչ կա այն եմ ասում»:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը