Աշխարհ

15.05.2019 21:45


Թուրքիան ու Ռուսաստանը հերքում են S-400-ների մատակարարման հետաձգման լուրերը

Թուրքիան ու Ռուսաստանը հերքում են S-400-ների մատակարարման հետաձգման լուրերը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը մեկնաբանել է միջազգային մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Ռուսաստանը կարող է հետաձգել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային։

«Մենք գիտենք, թե ամերիկացիները այդ հարցում ինչ են պնդում, բայց ռուս-թուրքական պայմանավորվածությունն ի կատար է ածվելու: Որևէ ընդհատումներ չկան այդ գործարքում»,-ասել է ռուս պաշտոնյան։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես հերքել են ռուսական ՀՕՊ համակարգերի մատակարարումը հետաձգելու մասին մամուլում շրջանառվող լուրերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Reuters» գործակալությունը տեղեկություն էր տարածել, որ Թուրքիան ԱՄՆ-ի պահանջով համաձայնել է հետաձգել S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը