Աշխարհ

15.05.2019 17:55


Զինված հարձակման փորձ Թուրքիայի խորհրդարանում

Զինված հարձակման փորձ Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչություն, որը պետք է տեղի ունենար խորհրդարանում (մեջլիսում):

Ըստ տեղեկության՝ մեկ 1 տղամարդ և 1 կին մտել են Թուրքիայի խորհրդարանի շենք և հայտնել, որ նշանակված հանդիպում ունեն «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մահմութ Թանալի հետ։

Իրավապահ մարմինների կողմից իրականացված ստուգման ժամանակ զինյալները փորձել են պատանդ վերցնել անվտանգության աշխատակիցներին, սակայն շատ շուտով վնասազերծվել են։

Թուրքական աղբյուրի համաձայն՝ բերման ենթարկածները Թուրքիայում ահաբեկչական հայտարարված ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամներ են:

Նրանց մոտից հայտնաբերվել են մի շարք պայթուցիկներ, որոնք ամրացված են եղել մարմնի տարբեր մասերին։ Բերման ենթարկվածները հետախուզվում էին անվտանգության ուժերի կողմից որպես վտանգավոր հանցագործներ։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը